«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը չի մասնակցի Ուրուգվայի հավաքականի հանդիպումներին։
Սոցցանցերում լրագրող Ռոդրի Վասկեսի տեղեկություններով՝ Նունյեսը չի օգնի ազգային թիմին վնասվածքի պատճառով, որը ստացել էր կիրակի օրը կայացած Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Հարկ է հիշեցնել, որ «Օլդ Թրաֆորդում» խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ Նունյեսը ցավեր է զգում ազդրի հատվածում։
Ինչպես հայտնի է, «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակի վերջնամասում հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Կլոպի թիմը դուրս մնաց հետագա պայքարից։