Թոմաս Պարտին չի մեկնի Գանայի հավաքական առաջիկա հանդիպումների համար

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին առաջիկա հանդիպումներին չի մեկնի Գանայի հավաքական։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը չի հրավիրվել և ժամանակ է ստացել մարզավիճակ ձեռք բերելու համար։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Պարտին երկար ժամանակ է վերականգնվել վնասվածքից։ Կիսապաշտպանը միայն վերջերս է խաղադաշտ դուրս եկել, բայց դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել:

«Զինագործները» ցանկանում են, որ Թոմասը լավագույն մարզավիճակում լինի մրցաշրջանի վերջին երկու ամիսներին, որպեսզի օգնի թիմին պայքարել գավաթների համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պարտին ամռանը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»: