«Յուվենտուսը» դժգոհ է վերջին արդյունքներից, ուստի դիտարկում է ամռանը գլխավոր մարզչին փոխելու հնարավորությունը։
Լրագրող Ռուդի Գալետտին սոցցանցերում հայտնում է, որ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ թիմից։ Նշվում է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակի առաջին տեղում Տիագո Մոտան ու Անտոնիո Կոնտեն են։
Մոտան այժմ լավ է հանդես գալիս «Բոլոնիայի» ղեկին. թիմը չորրորդ տեղում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում:
Ինչ վերաբերում է Կոնտեին, ապա նա արդեն մեկ տարի մարզչական աշխատանք չունի։