«Մանչեսթեր Յունայթեդը» կառաջարկի փոխանակում «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնել Մալենով հետաքրքրված են անգլիական մի քանի բարձրակարգ ակումբներ: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Ըստ աղբյուրի՝ հոլանդացուն ձեռք բերելու ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Մանկունիացիները որպես փոխանակում կառաջարկեն «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոյին։

Նշվում է, որ 25-ամյա խաղացողի համար հավակնում են նաեւ «Արսենալն» ու «Լիվերպուլը»։