Խորվաթ մասնագետ Իգոր Տյուդորը նշանակվել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է հռոմեացիների մամուլի ծառայությունը։ Տյուդորը ստանձնել է իտալացի մարզիչ Մաուրիցիո Սարիին։
Իտալական Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Լացիոն» մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է: Խաղացված 29 տուրերի արդյունքներով հռոմեացիները վաստակել են 43 միավոր։
Չեմպիոնների Լիգայում իտալական թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ ընդհանուր հաշվով պարտվեց «Բավարիային» (1:0, 0:3):