«Յուվենտուսն» ուզում է գնել «Բավարիայի» երեք ֆուտբոլիստի

«Յուվենտուսը» որոշել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի իր առաջնահերթ տրանսֆերային նպատակները, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան թիմը կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» միանգամից երեք ֆուտբոլիստների՝ կիսապաշտպան Լեոն Գորեցկային, եզրային հարձակվող Լերոյ Սանեին և պաշտպան Նուսաիր Մազրաուիին։

Այս մրցաշրջանում Գորեցկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Սանեն անցկացրել է 36 խաղ և կարողացել է խփել 8 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Մազրաուին մասնակցել է 21 հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։

Ֆուտբոլիստների գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 40 միլիոն եվրո, 80 միլիոն եվրո և 30 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։