«Բարսելոնայի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով այս մրցաշրջանի սկզբում վարձավճարով տեղափոխվեց «Ատլետիկոյից», դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Ատլետիկոյի» դեմ Լա Լիգայի նույն մրցաշրջանում երկու խաղում էլ։
Իսպանական Լա Լիգայի 29-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական «Բարսելոնան» 3։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։ Խաղի առաջին գոլը խփեց պորտուգալացի Ժոաու Ֆելիշը, ով նույնպես միակ գոլը խփեց այս թիմերի միջև առաջին տուրի հանդիպմանը։
Նշենք, որ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Ատլետիկոյի» դեմ երկու խաղերում էլ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին էր 2019/20 մրցաշրջանում։ Արգենտինացին Մադրիդում առաջին տուրում հաղթական գոլը խփեց (1:0), ինչպես նաև դիպուկ իրացրեց 11 մետրանոցը Կատալոնիայի մայրաքաղաքում երկրորդ տուրի խաղում (2:2):
Այս մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։