«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին ասել է, որ հռոմեացիները հաջորդ մրցաշրջանում պայքարելու են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար, ինչպես նաև, որ գումարը որոշիչ առավելություն չէ թիմերի միջև մրցակցության մեջ։
««Ռոման» լավագույն թիմը չէ, բայց «Միլանից», «Ինտերից» և «Յուվենտուսից» բացի, մենք կարող ենք հավասար խաղալ մյուսների հետ և պայքարել այս նպատակի համար։
Կան թիմեր, որոնք ապացուցում են, որ ֆուտբոլը միայն թվերն ու աշխատավարձերը չեն. հակառակ դեպքում «Բոլոնիան» տասներորդը կլիներ: Մենք պետք է վստահ լինենք։ Եթե դա չանենք, միավորներ վաստակելը ավելի դժվար կլինի։
Ինձ բախտ վիճակվեց գտնել ակումբ և մի խումբ տղաներ, ովքեր հավատում էին ինձ: Առջևում դեռ երկար ճանապարհ կա, մենք դեռ կարող ենք բարելավել կամ փչացնել ամեն ինչ, եթե լավ չխաղանք այս երկու ամիսներին»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։