«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ տաքացման ժամանակ։ Այս մասին Okko Sport-ի ուղիղ եթերում խոսել է մեկնաբան Ռոման Գուտցեյթը։
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:0 հաշվով։
Քրիստենսենը հայտավորված էր մեկնարկային կազմում, սակայն հանդիպման մեկնարկից առաջ նա անհարմարություն է զգացել և նրան փոխարինել է Ֆերմին Լոպեսը։