Վինիսիուսը 2022 թվականից ի վեր չորս խաղում անընդմեջ գոլ է խփում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դուբլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (4:2):

Բրազիլացին իր վերջին չորս խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Opta-ի փոխանցմամբ՝ Վինիսիուսը 2022 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ չորս խաղում անընդմեջ գոլ է խփել։