Անտե Բուդիմիրը գերազանցեց «Օսասունայի» 21-րդ դարի ռեկորդը

«Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի 29-րդ տուրի խաղում։

32-ամյա խորվաթ հարձակվողի համար այս գոլը 15-րդն էր Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։

Սա 21-րդ դարում «Օսասունայի» հարձակվողների լավագույն արդյունքն է՝ 2000/01 մրցաշրջանում Իվան Ռոսադոն խփել է 14 գոլ։

Բուդիմիրը կրկնեց 1957/58 մրցաշրջանի Սաբինո Անդոնեգայի արդյունքը, որը երկրորդ լավագույնն է ակումբի պատմության մեջ։

«Օսասունայի» ռեկորդակիրը Լա Լիգայում մեկ մրցաշրջանում գոլերի քանակով Յուլիան Վերգարան է՝ 20 գոլ 1935/36 մրցաշրջանում։