Վիկտոր Օսիմհենը բաց կթողնի «Ինտերի» հետ հանդիպումը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ա Սերիայի 29-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է Il Mattino-ն, 25-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը կարող է չընդգրկվել խաղի հայտացուցակում՝ մկանային հոգնածության պատճառով։

Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 13 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։