Միանգամից վեց ֆուտբոլիստ կարող է հեռանալ «Ռեալից»

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մի խումբ ֆուտբոլիստներ կարող են հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

շԻնչպես հայտնի է դարձել աղբյուրին, «արքայական» ակումբը դիտարկում է Ֆերլան Մենդիից բաժանվելու տարբերակը։ Նաև մադրիդցիների շարքերը կարող է լքել ավստրիացի Դավիդ Ալաբան։ Այդ ցուցակում են նաև հետևյալ ֆուտբոլիստները՝ Լուկա Մոդրիչը, Լուկաս Վասկեսը և Դանի Սեբալյոսը։

Բացի այդ, Մադրիդի «Ռեալի» շարքերը կլքի դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ով վարձավճարով կվերադառնա Լոնդոնի «Չելսի»։

Ամռանը մադրիդցիները ծրագրում են նաեւ բարձր մակարդակի գնումներ։ Հնարավոր նորեկների թվում են Կիլիան Մբապեն և Ալֆոնսո Դևիսը: