«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (4։2)։
«Դա ֆուտբոլ է, սա է Անգլիայի գավաթի գեղեցկությունը: Առաջին հերթին մենք իսկապես արժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն։
Սուլո՞ւմ եք տրիբունաներից: Երկրպագուներն իրավունք ունեն արտահայտելու իրենց զգացմունքները։ Փորձում ենք ընդգծել, որ երկրպագուները չեն քննադատում։ Նրանք ցանկանում են լավագույնը մեր թիմի և խաղացողների համար։
Բայց մենք նախագիծ ենք կառուցում։ Մեզ պետք է աջակցություն և հավատ մեր հանդեպ։ Մենք փորձում ենք ինչ-որ բան կառուցել։
Մենք թիմ կառուցելու գործընթացում ենք։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես դա կառավարել։ Արդյո՞ք երկրպագուները ցանկանում էին հաղթել: Մենք դրան հասել ենք։ Երկրպագուները ցանկանում էին գնալ Ուեմբլի, և մենք հասանք դրան։ Նրանք պետք է վստահեն ինձ: Մենք պետք է հարգենք նրանց կարծիքը, ինչպես նրանք պետք է հարգեն իմ որոշումը»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերում է BBC-ն։