Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը Բունդեսլիգայում նոր ռեկորդ է սահմանել։
«Դարմշտադտի» հետ խաղում 18-ամյա ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին արտագնա հաղթանակ տանել 5:2 հաշվով։ Երեկվա գոլը Թելի տասներորդն էր Բունդեսլիգայում։ Այսպիսով, ֆրանսիացին դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ արտասահմանցի խաղացողը, ով 10 գոլ է խփել։
Հիշեցնենք, որ Թելն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բավարիայի» կազմում։ 2022 թվականի ամռանը ֆուտբոլիստը գերմանական թիմ է տեղափոխվել ֆրանսիական «Ռենից»։ Վերջերս Մաթիսը նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ, թեև նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։