Կիլիան Մբապպեն և «Ռեալը» կարևոր համաձայնության են հասել

Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն այս մրցաշրջանի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է լրագրող Ռամոն Ալվարեսը սոցցանցերի միջոցով, 25-ամյա ֆուտբոլիստը և «արքայական» ակումբը համաձայնության են եկել, որի պայմաններով Մբապպեն կպահպանի իմիջային իրավունքների 90 տոկոսը։

Կիլիանը պատրաստվում է ամռանը միանալ մադրիդյան գրանդին: Կողմերը կկնքեն հինգ տարվա աշխատանքային պայմանագիր։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։