Դուշան Վլահովիչը «Յուվենտուսի» կողմից կտուգանվի «Ջենոայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ ակումբը տուգանելու է հարձակվող Դուշան Վլահովիչին Ա Սերիայի 29-րդ տուրի «Ջենոայի» հետ խաղում (0:0) ստացած կարմիր քարտի համար։ 93-րդ րոպեին մրցավարի որոշմանը չհամաձայնելու համար խաղադաշտից հեռացվեց Վլահովիչը։

Sky Sport Italia-ին տված հարցազրույցում Ալեգրին ասել է, որ թիմը տուգանելու է Վլահովիչին, ով նոր էր վերադարձել որակազրկումից: Ալեգրին խոստովանել է, որ Վլահովիչը «սխալ է» և կվճարի դրա համար՝ նշելով, որ դեռ չի շփվել սերբի հետ։

Այս մրցաշրջանում Վլահովիչը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։