Չավի. «Ժամանակն է իրականացնել մեր երազանքները»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ դիմակայությունից իր սպասելիքներով.

«Ես շատ լավ գիտեմ Լուիս Էնրիկեին, նրա անձնակազմին և թիմի մի մասին: Հույս ունենք, որ լավ քառորդ եզրափակիչ կանցկացնենք: Ժամանակն է իրականացնել մեր երազանքները և ցույց տալ, որ կարող ենք մրցել Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ։ Միգուցե նրանք իսկապես ֆավորիտներն են։ Մենք նրանցից ավելի չեմպիոնական փորձ ունենք, բայց նրանց տնտեսական հզորությունն անհամեմատելի է։

Նրանք խաղադաշտում մեզ չեն գերազանցի ոգևորությամբ և ցանկությամբ։ Բայց մենք ստիպված կլինենք դա ապացուցել գործով, քանի որ խոսելը հեշտ է։ Մոտենում է մրցաշրջանի վճռական պահը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։