Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր խուսափել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մեկ ակումբի հետ դիմակայությունից։
Ինչպես հայտնի է դարձել Relevo-ի լրագրողներին, «արքայական» ակումբը չէր ցանկանում հանդիպել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Մադրիդցիները ցանկանում էին խուսափել այս դիմակայությունից փարիզցի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի պատճառով։
«Ռեալի» ղեկավարները չեն ցանկանում, որ այս գործարքի շուրջ որևէ այլ աղմուկ բարձրանա: Բացի այդ, Մադրիդի «Ռեալը» վախենում է Կիլիանի մոտիվացիայից, ով ցանկանում է Չեմպիոնների Լիգան հաղթել ՊՍԺ-ի հետ։
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունից հետո «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։