Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է այս ցուցանիշով

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղում գոլի հեղինակ դառնալով Պրահայի «Սպարտայի» դարպասը՝ «Լիվերպուլի» աջ եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը հասել է այս մրցաշրջանում խփած 20 գոլի նշագծին։

Այսպիսով, 31-ամյա ֆուտբոլիստը դարձավ «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով յոթ մրցաշրջան անընդմեջ բոլոր մրցաշարերում 20+ գոլ է խփել։ Այս մասին Squawka-ն հայտնում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Սալահի գոլերի թիվը բոլոր մրցաշարերում 2017 թվականի ամռանը «Լիվերպուլին» միանալուց հետո.

Մրցաշրջան 2023/2024՝ 20 գոլ;

Մրցաշրջան 2022/2023՝ 30 գոլ;

Մրցաշրջան 2021/2022՝ 31 գոլ;

Մրցաշրջան 2020/2021՝ 31 գոլ;

Մրցաշրջան 2019/2020՝ 23 գոլ;

Մրցաշրջան 2018/2019՝ 27 գոլ;

Մրցաշրջան 2017/2018՝ 44 գոլ: