ՊՍԺ-ն Պորտուգալիայի առաջնությունից փոխարինող է գտել Կիլիան Մբապպեին

Լիսաբոնի «Սպորտինգի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյեկերեշին ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է որպես Կիլիան Մբապպեի փոխարինող։

Մբապպեն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն և սպասվում է, որ կմիանա Մադրիդի «Ռեալին»:

Ըստ ինսայդեր Պեդրո Ալմեյդայի՝ 25-ամյա Դիկերեսը ՊՍԺ-ի գլխավոր թիրախներից է։ 2023/24 մրցաշրջանում Գյեկերեշը ակումբային մակարդակով անցկացրել է 37 հանդիպում, խփել 33 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը շվեդացու շուկայական արժեքը գնահատում է 55 մլն եվրո