«Լիվերպուլի» ֆուտբոլիստները ցանկություն են հայտնել, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո թիմը գլխավորի նրա օգնական Պեպ Լինդերսը, հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով լրագրող Ալան Բրազիլիային։
Լինդերսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նա աշխատել է երիտասարդական թիմերի հետ, ինչպես նաև եղել է Բրենդոն Ռոջերսի օգնականը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ մերսիսայդցիների նոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, կդառնա Խաբի Ալոնսոն, ով ներկայումս մարզում է «Բայերը»։