Ժոաու Ֆելիշ․ «Ինձ մի քիչ ավելի վատ կընդունեն»

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 29-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին։ Պորտուգալացու իրավունքները պատկանում են «հնդկահավերին»։

«Ակնհայտ է, որ ծանր մթնոլորտ է լինելու ամբողջ թիմի համար: Երևի ինձ մի քիչ ավելի վատ կընդունեն, բայց ես ֆուտբոլիստ եմ, ուստի սովոր եմ դրան։ Նման հանդիպումներն էլ ավելի են մոտիվացնում ինձ։ Ես սիրում եմ այս կարևոր խաղերը: Սա լրացուցիչ մոտիվացիա է։

Իմ ապագա՞ն։ Ես հիմա կենտրոնացած եմ այս թիմի վրա։ Չեմ մտածում այդ մասին, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կխաղամ մինչև մրցաշրջանի ավարտը»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ կեսգիշերին։