«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 33-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը», որը փոխարինող է փնտրում 40-ամյա Կլաուդիո Բրավոյին, ով ամռանը կհեռանա թիմից՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Սակայն «Բետիսի» հիմնական դարպասապահը Ռուի Սիլվան է։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բետիսը» Դե Խեայի հետ բանակցություններ է վարում այս տարվա հունվարից։ Նշվում է, որ դարպասապահը հետաքրքրված է տրանսֆերով, սակայն հասկացնել է տվել, որ հերթական ավելի գայթակղիչ առաջարկի դեպքում կհրաժարվի Լա Լիգայի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սեւիլիայի ակումբից։
Անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո Դե Խեան ազատ գործակալ է։