Դանի Ալվեսը կարող է ժամանակավորապես ազատվել բանտից

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, ով մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ, կարող է ժամանակավորապես ազատվել բանտից։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մարզիկի փաստաբանները ժամանակավոր ազատման դիմում են ներկայացրել։ Դատարանը այն կքննի մարտի 19-ին։

Ալվեսը կարող է ազատություն ձեռք բերել միայն այնքան ժամանակ, քանի դեռ դատավճիռն ուժի մեջ չի մտել։ Բացի այդ, դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ֆուտբոլիստի փաստաբանները՝ կասկածի տակ դնելով գործի մեղմացուցիչ հանգամանքը (փոխհատուցում, որը Ալվեսը տվել է տուժողին, բայց նա չի ընդունել):

Հիշեցնենք, որ բրազիլացին 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2022 թվականին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում բռնաբարության համար։