Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Մադրիդյան ակումբն այս փուլում կխաղա գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Բարդ մրցակից է, բայց քառորդ եզրափակչում թույլեր չկան: Մեր խնդիրն է հաղթել մրցաշարը, և դա անելու համար պետք է հաղթել լավագույններին:
«Մանչեսթեր Սիթին» կարող է լավագույնը լինել: Իսկ եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում, ապա պետք է հաղթենք նրանց։ Երկու թիմերն էլ լի են լավատեսությամբ։ Մենք մտադիր ենք պայքարել։ Ես չգիտեմ, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթին» այս մասին, բայց հավանաբար նույնն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։