Լևերկուզենի «Բայերի» պաշտպաններ Ալեխանդրո Գրիմալդոն և Ժերեմի Ֆրիմպոնգը եվրոպական թոփ 5 Լիգաների շարքում իրենց դիրքում ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են։ Այս մասին հայտնում է Opta Sports պորտալը, որը կազմել է այս ցուցանիշով լավագույն 5 պաշտպանները։
Գրիմալդոն գոլ+ասիստ համակարգով վաստակել է 19 միավոր (9 գոլ և 10 գոլային փոխանցում) և ամենաարդյունավետ պաշտպանն է։ Նրան հաջորդում է թիմակից Ժերեմի Ֆրիմպոնգը, ով դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Երրորդ տեղում է «Նյուքասլի» անգլիացի պաշտպան Կիրան Տրիպյեն, ով վաստակել է 11 միավոր (1+10): Չորրորդ և հինգերորդ տողերը զբաղեցնում են Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆեդերկիո Դիմարկոն (4 փոխանցում և 6 գոլ) և Դավիդ Ռաումը «ՌԲ Լայպցիգից» (2 գոլ և 7 փոխանցում)։