Հայտնի են Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի զույգերը

Ուրբաթ օրը՝ մարտի 15-ին, Նիոնում կայացավ Եվրոպայի Լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/4-րդ եզրափակիչի վիճակահանությունը։

Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի զույգերը․

«Միլան» (Իտալիա) – «Ռոմա» (Իտալիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) – «Ատալանտա» (Իտալիա)

«Բայեր» (Գերմանիա) – «Վեսթ Հեմ» (Անգլիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Մարսել» (Ֆրանսիա)

Եվրոպա լիգայի 1/2 եզրափակիչում կհանդիպեն «Բենֆիկա» – «Մարսել» / «Լիվերպուլ» – «Ատալանտա» և «Միլան» – «Ռոմա» / «Բայեր» – «Վեսթ Հեմ» զույգերի հաղթողները։

1/4-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 2-ին և 9-ին։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Դուբլինում՝ «Ավիվա» մարզադաշտում։