Մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել, որ Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Բարսելոնայից»։ 35-ամյա հարձակվողը վերջ դրեց այդ խոսակցություններին՝ հստակ պատասխան տալով իր ապագայի վերաբերյալ։
«Իմ ապագան շատ պարզ է, ես կմնամ «Բարսելոնայում»։ Սա պարզ է»,- ասել է Լևանդովսկին Meczyki-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Լևանդովսկին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից։ Դրանից հետո լեհ հարձակվողը 84 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում թիմի կազմում դարձել է 52 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։