Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, ով հանդես է գալիս «Միլանում», խոսել է իր նվիրվածության մասին։
«Ես ինձ 100 տոկոս միլանիստ եմ զգում։ Մալդինին և Իբրահիմովիչը օգնեցին ինձ հասկանալ, թե որքան մեծ է այս ակումբը։ Ինձ համար մեծ պատիվ է խաղալ «ռոսոներիների» կազմում։ Ուրախ եմ այստեղ լինելու համար»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ա Սերիայի 28 տուրերի արդյունքներով «Միլանը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։