Յուրգեն Կլոպ. «Մեզ համար միշտ դժվար է եղել նրանց դեմ խաղալը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա մարտի 17-ին:

«Ես շատ բան չգիտեմ նրանց մրցաշրջանի մասին, բայց ես տեսա նրանցից մի քանի լավ խաղեր: Նրանք վնասվածքների հետ կապված խնդիրներ ունեին, բայց լավ հանդես եկան։

Մեզ համար միշտ դժվար է եղել նրանց դեմ խաղալը։ Այս հանդիպումը շատ բան է նշանակում երկու թիմերի երկրպագուների համար: Մենք կփորձենք մեզ դրսևորել խաղադաշտում և բարձր արագությամբ խաղ ցուցադրել, բայց ոչինչ երաշխավորել չենք կարող»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։