«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է իր թիմակից Լիոնել Մեսսիի վնասվածքը։
«Լեոն միշտ ցանկանում է խաղալ և օգնել թիմին, բայց մենք կտեսնենք, թե ինչ ցույց կտա բուժզննում։ Հուսով եմ՝ այնտեղ ոչ մի լուրջ բան չկա, և նա մեզ կօգնի շաբաթ օրվա խաղում։
Մեսսին մեզ համար կարևոր խաղացող է»,- ասել է Ալբան AS-ին տված հարցազրույցում։