«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն լուրերին, թե թիմի վինգեր Մարկուս Ռեշֆորդը առաջիկա ամառ կարող է վաճառվել այլ ակումբի։
«Նախորդ մրցաշրջանում մենք նրան նոր հնգամյա պայմանագիր չկնքեցինք, որպեսզի հիմա վաճառենք նրան: Մարկուսը պետք է լինի այս նախագծի մի մասը:
Սա այն թեման չէ, որի մասին մենք խոսում ենք»,- X սոցիալական ցանցում Տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։