Կառլո Անչելոտտի. «Երկու թիմերն էլ լի են լավատեսությամբ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները։

Մադրիդյան ակումբն այս փուլում կխաղա գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Սա բարդ մրցակից է, բայց քառորդ եզրափակչում հեշտ մրցակիցներ չկան: Մեր խնդիրն է հաղթել մրցաշարը, և դա անելու համար պետք է հաղթել լավագույններին:

«Մանչեսթեր Սիթին» կարող է լավագույնը լինել, բայց մենք պետք է տեսնենք: Իսկ եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է հաղթենք նրանց։

Երկու թիմերն էլ լի են լավատեսությամբ։ Մենք մտադիր ենք պայքարել. Ես չգիտեմ, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթին» այս մասին, բայց հավանաբար նույնն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։