Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս թեկնածուները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս թեկնածուների։

Թեկնածուներն են Դավիդ Ռայան («Արսենալ»), Պաու Կուբարսին («Բարսելոնա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ») և Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»):

Ռայան «Պորտուի» դեմ խաղում անառիկ պահեց իր դարպասը, Օբլակը 2 11-մետրանոց հետ մղեց «Ինտերի» հետ խաղում, Սանչոն գոլ խփեց ՊՍՎ-ին (2:0), իսկ Կուբարսին 17 տարեկանում ամբողջ խաղն անցկացրեց նրա «Նապոլիի» դեմ (3:1)։

Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի կայքում։