«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմում Լաուտարո Մարտինեսի ապագայի մասին։
«Մենք ցանկանում ենք, որ Լաուտարոն մնա թիմում և նոր պայմանագիր ստորագրի։ Նրա ցանկությունները համընկնում են մեր ցանկությունների հետ, և դա շատ կարևոր է։ Նա մեր ավագն է, նա սիրում է լինել «Ինտերի» կազմում, այնպես որ ես պայմանագրի երկարաձգման հետ կապված խնդիրներ չեմ տեսնում»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ա Սերիայի 28 տուրից հետո «Ինտերը» 28 հանդիպումներից 75 միավորով առաջին տեղում է։