«Լացիոն» պաշտոնապես հեռացրեց Մաուրիցիո Սարրիի ողջ մարզչական շտաբին

«Լացիոյի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Մաուրիցիո Սարիի մարզչական շտաբի հեռանալու մասին՝ հետևելով անձամբ մասնագետին։

Նշվում է, որ շտաբի բոլոր անդամներն ինքնուրույն են ներկայացրել հրաժարականի դիմումներ, որոնք ակումբն ընդունել է։

«Լացիոյի» նոր գլխավոր մարզիչն է դարձել Ջովանի Մարտուչելոն, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։