«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան դարձել է «Մանչեսթեր Սիթիի» թիրախը։ Հաղորդում է լրագրող Գրեհեմ Բեյլին։
Աղբյուրի համաձայն՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպման ժամանակ «Սիթիի» սկաուտը ներկա է եղել մարզադաշտում՝ գնահատելու Կվարացխելիայի ներուժը: Թիմերի միջև խաղն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Կվարացխելիան խաղադաշտում անցկացրեց գրեթե ողջ հանդիպումը, սակայն գոլ չխփեց։
Վրացի ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt պորտալը Կվարացխելիայի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։