Էդին Թերզիչ. «Ձայնս հիմա չկա»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը մեկնաբանել է ՊՍՎ-ի նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 2։0 հաշվով։

«Այսօր մենք իսկապես քրտնաջան աշխատեցինք քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Այսօր մենք խաղացինք մեր լավագույն 30 րոպեները մրցաշրջանի մեկնարկից ի վեր: Դրանից հետո մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք։

Պրեսինգ։ Ցավոք սրտի, մենք դադարեցինք այդպես խաղալ երկրորդ խաղակեսում, բայց լավ պաշտպանվեցինք։ Ձայնս հիմա չկա, այսօր ինձ համար շատ հոգնեցուցիչ էր։ Ես շատ հպարտ եմ, որ մասնակցել եմ այս երեկոյի»,- Թերզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: