Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ կարող է պայմանագիր կնքել ինչ-որ ակումբի հետ մինչև Գերմանիայի ֆուտբոլային միության հետ պայմանագրի ժամկետի ավարտը։ Նագելսմանը Գերմանիայի հավաքականի հետ պայմանագիր ունի մինչև Եվրո 2024-ի ավարտը։
«Մեծ հավանականություն կա, որ մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը պայմանագիր կկնքեմ, եթե ինձ հարմար առաջարկ ունենամ։ Բայց հիմա ես նման թուղթ չունեմ: Նորմալ է, երբ ցանկանում ես պարզել քո ապագան»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Նագելսմանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան»։