Էմանուել Պետիտ. «Յուրգեն Կլոպը Արսեն Վենգերից ավելի լավն է»

«Չելսիի», «Արսենալի» և «Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետիտը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին անվանել է ավելի լավ մասնագետ, քան Արսեն Վենգերը, ով ժամանակին մարզել է «զինագործներին»։

«Կարելի է ասել, որ Կլոպը գերազանցել է Վենգերին, քանի որ նա հաղթել է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը, և դա ինքնին խոսում է։

Վենգերը երեք անգամ հաղթեց Պրեմիեր լիգան, և բոլորը հիշում են այդ մրցաշրջանն առանց պարտության, բայց Արսենի «Արսենալը» բաց թողեց Չեմպիոնների լիգան հաղթելու իր հնարավորությունը՝ եզրափակչում պարտվելով «Բարսելոնային»», – Պետիի խոսքերն է մեջբերում բրիտանական Mirror-ը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդյան ակումբը։