Հայտնի են դարձել «Չելսի» – «Բավարիա» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի տրանսֆերի գործարքի մանրամասները, որը կայացել էր 2019թ.: Նրանց հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները տաղանդավոր կիսապաշտպանին վաճառել են ընդամենը 200 հազար եվրոյով, սակայն պայմանագրում տոկոսային կետ են ներառել՝ կապված խաղացողի հետագա վաճառքի հետ: Ըստ այդմ, եթե կիսապաշտպանը հեռանա «Բավարիայից», «Չելսին» կկարողանա պահանջել հնարավոր տրանսֆերային գումարի 20%-ը։
Նշվում է, որ գերմանացի ֆուտբոլիստի համար լրջորեն հավակնում են անգլիական մյուս գրանդները՝ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: Հնարավոր գործարքը գնահատվում է 90 միլիոն եվրո:
Մուսիալան «Չելսիի» սան է: Կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո։