Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով ջախջախեց «Նապոլիին»։
ՈՒԵՖԱ-ի վարկածով հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսայի» 17-ամյա խաղացող Պաու Կուբարսին։
«Հրաշալի ելույթ երիտասարդի համար. Ուժեղ պաշտպանություն կազմավորման մեջ և շատ համարձակ: Հեշտ խաղ չէր այդքան կարևոր խաղում»,- ֆուտբոլիստին այսպես են բնութագրել ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները: