Հայտնի է դարձել, թե երբ վնասվածքից հետո կկարողանա խաղադաշտ վերադառնալ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (0:0): Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հոլանդացին լիովին պատրաստ կլինի Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» քառորդ եզրափակիչ առաջին հանդիպմանը:
Ավելի վաղ Չավի Էրնանդեսի թիմը հաղթանակ էր տարել «Նապոլիի» նկատմամբ և երկու հանդիպումների արդյունքներով իր թիմին դուրս էր բերել մրցաշարի 1/4 եզրափակիչ։
Ուրբաթ օրը՝ մարտի 15-ին, կկայանա վիճակահանություն, որը կորոշի «Բարսելոնայի» մրցակցին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում։ Առաջին խաղերը կկայանան ապրիլի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին։