«Արսենալը» ակտիվացրել է դարպասապահ Դավիդ Ռայայի գնման տարբերակը։
Իսպանացին այժմ վարձավճարով խաղում է լոնդոնցիների կազմում, իսկ նրա նկատմամբ իրավունքները պատկանում են «Բրենթֆորդին»։ Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, «զինագործները» Ռայային գնելու որոշումը կայացրել են մի քանի ամիս առաջ։ Այս գործարքի վրա ակումբը կծախսի 27 մլն ֆունտ (մոտ 31,5 մլն եվրո):
Ռոմանոն նաև նշում է, որ «Արսենալը» շուտով նոր աշխատանքային պայմանագիր կկնքի պաշտպան Բեն Ուայթի հետ։
Հիշեցնենք, որ երեքշաբթի «Արսենալը» Չեմպիոնների Լիգայում 11 մետրանոցներով հաղթել է «Պորտուին»: Դավիդ Ռայան 11 մետրանոց հարվածաշարում երկու սեյվ կատարեց։