Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Գրեգոր Կոբելը ամենաքիչ գոլ բաց թողած դարպասապահներից է, քան եվրոպական թոփ 5 առաջնություններում ցանկացած այլ դարպասապահ, հայտնում է Opta-ն։ Շվեյցարացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում բաց է թողել 32 գնդակ (առանց ինքնագոլերի):
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոբելը սպասվածից 12,3 գնդակ քիչ է բաց թողել։ Այս ցուցանիշով լավագույն եռյակում են հայտնվել Ջանլուիջի Դոննարուման ՊՍԺ-ից (10,7) և Լուկա Շևալյեն «Լիլից» (10,6):
Կոբելը «Բորուսիայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում շվեյցարացի դարպասապահը իշամեղուների կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։