Անդրես Ինյեստա․ «Ապագայում կցանկանայի մարզել «Բարսելոնան»»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով այժմ հանդես է գալիս «Էմիրեյթսում», պատասխանել է այն հարցին, թե կցանկանա՞ր ապագայում գլխավորել կատալոնական ակումբը։

«Ցանկանու՞մ եմ մարզել «Բարսելոնան»: Ապագայում, այո, բայց սա դեռ շատ հեռու է: Ես դեռ շարունակում եմ խաղալ և նույնիսկ արտոնագիր չունեմ։ Նախ պետք է ձեռք բերել այն, իսկ հետո կտեսնենք»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ 39-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» համակարգում է եղել 1996-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մեծահասակների հավաքականի կազմում մասնակցել է 674 հանդիպման, որոնցում դարձել է 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։

«Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչն ակումբի մեկ այլ նախկին կիսապաշտպան է՝ Չավին։