Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան 10 միլիոն եվրոյով էժանացել է արժեքի վերջին թարմացումից հետո` ըստ Transfermarkt պորտալի:
Նա դարձավ իտալական Ա Սերիայի տրանսֆերային ամենամեծ անկումը գրանցած ֆուտբոլիստը, նրա արժեքը 50 միլիոնից նվազել է մինչև 40 միլիոն: Երկրորդ տեղում «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին է, ով մրցաշրջանի վերջում չի օգնի իր ակումբին
Բերարդիի գինը գրեթե կիսով չափ նվազել է՝ 20 միլիոն եվրոյից հասնելով 12-ի, 8 միլիոնով, երրորդ տեղում «Լացիոյի» պաշտպան Նիկոլո Կասալեն է։ Նրա արժեքը նվազել է 6 միլիոն եվրոյով եւ այժմ կազմում է 14 միլիոն։