«Սելտան» նոր գլխավոր մարզիչ ունի

Կլաուդիո Ժիրալդեսը դարձել է «Սելտայի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մարտի 12-ին «Սելտան» հայտարարեց Ռաֆայել Բենիտեսին պաշտոնանկ անելու մասին։ 63-ամյա իսպանացին անցած ամառվանից է գլխավորում «Սելտան»։

36-ամյա Ժիրալդեսը նախկինում աշխատել է «Սելտայի» երիտասարդական թիմերի հետ և 2022 թվականից մարզել է իսպանական ակումբի երկրորդ թիմը։

28 տուրից հետո «Սելտան» 24 միավորով զբաղեցնում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։