Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ կլինի ամռանը բաժանվել կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյից, բայց մեկ պայմանով:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «բլաուգրանան» ուրուգվայցուն կվաճառի առնվազն 100 միլիոն եվրոյով: Նշվում է, որ Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբները։ Թիմերը ծրագրում են ամռանը առաջարկ անել «Բարսելոնային» Ռոնալդի համար:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք շահագրգիռ ակումբները պատրաստ են ծախսել պաշտպանի համար պահանջվող գումարը։ Հիշեցնենք, որ Արաուխոն ունակ է խաղալ նաեւ պաշտպանության աջ եզրում։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Ռոնալդը 20 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։